Ամերիկյան AN/TPY-2 ռադարը, որը THAAD հակահրթիռային համակարգի մաս է կազմում, վնասվել է Սաուդյան Արաբիայում գտնվող ավիաբազայի վրա Իրանի կողմից հասցված հարվածի ժամանակ, հաղորդել է CNN-ը՝ հիմնվելով արբանյակային պատկերների վերլուծության վրա։
Հարվածը, ենթադրաբար, Իրանի ծրագրի մի մասն էր՝ սահմանափակելու ԱՄՆ զինված ուժերի կողմից հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և խոցելու կարողությունը։ Իրանական ուժերը նաև կարողացել են ոչնչացնել Հորդանանում գտնվող AN/TPY-2 ռադարը և վնասել Կատարի վաղ նախազգուշացման համակարգը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն՝ Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ բազաներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին և ԱՄԷ-ին։
Մարտին Իրանի հակաօդային պաշտպանությունը կարողացավ ոչնչացնել ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչը, որը հազիվ էր վերադարձել իր բազա։ Իսլամական Հանրապետությունը հաջողության հասավ, չնայած ԱՄՆ-ն ուներ լիակատար օդային գերակայություն և ոչնչացրել էր անթիվ իրանական հակաօդային հրթիռներ։ Գազետա.Ռուն բացատրում է Իրանի հաջողության նշանակությունը և թե ինչու «գաղտագողի» լինելը չի նշանակում «անտեսանելի»։
***
Իրանը հարձակում է սկսել Բահրեյնում Amazon-ի հաշվարկային կենտրոնի վրա, հաղորդում է IRIB-ը։
Financial Times-ի հաղորդմամբ՝ ենթակառուցվածքը վնասվել է։
Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քաղաքացիական պաշտպանության ուժերը իրանական ագրեսիայի հետևանքով հանգցնում են ընկերության օբյեկտում բռնկված հրդեհը՝ մանրամասներ չներկայացնելով:

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ