Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը «Ալ-ջազիրայի» կայքում հեղինակային հոդված է հրապարակել: Իսրայելական փորձագետները այն համարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «վերջնագրի պատասխան»:
Իրանի քաղաքական վերնախավին բնորոշ հռետորաբանության ենթատեքստում, սակայն, Ղալիբաֆը բացահայտել է Իսլամական հանրապետության պետական քաղաքականության բուն իմաստը:
Իրանի խորհրդարանի նախագահը ոչ միայն տարածաշրջանի, այլեւ գլոբալ անվտանգության «ճակատագրական սպառնալիք» է գնահատել Իսրայելի պետությունը, որ «ցանցային ազդեցության միջոցով ձգտում է արմատապես փոխել Մերձավոր Արևելքի էթնիկ-քաղաքակրթական պատկերը»:
Ղալիբաֆը դիմել է Պարսից ծոցի արաբական միապետություններին և հայտարարել, որ Իրանը «հարևան ոչ մի, բայց հատկապես՝ մուսուլմանական, երկիր թշնամի չի ճանաչում»: Նա արաբական երկրներին կոչ է արել իրենց տարածքից «հեռացնել ամերիկյան ռազմահենակայանները և տարածաշրջանը միավորել իսլամական ումմայի սկզբունքով»:
Իրանի խորհրդարանի նախագահը փաստացի նախանշել է նոր, արդեն բացահայտ կրոնական և էթնիկ-քաղաքակրթական բնույթի դիմակայություն, որ ուղղված է ԱՄՆ կողմից առաջարկվող՝ արաբա-իսրայելական պատմական հաշտության դեմ:
Խիստ ուշագրավ է, որ տարածաշրջանի ապագա ստուս-քվոյի մասին Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆի պատկերացումները շատ մոտ են այն մոդելին, որ առաջարկում է Թուրքիայի նախագահ Էրդողանը:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումն, ըստ այդմ, կարող է խթանել մի գործընթաց, երբ Թուրքիան և Իրանը, աջակից ունենալով Սաուդյան Արաբիային և Կատարին, կարող են միավորվել արդեն «իսլամական ումմայի սկզբունքով»՝ ի հակակշիռ Իսրայելի կողմից ստեղծվող «սիոնիստական ցանցի»: Այս համատեքստում հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները լիբանանյան «Հըզբալա»-ի դեմ պայքարում ներգրավում է Սիրիային:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Դամասկոս, որտեղ նույն օրը ժամանել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը: Ավելի վաղ Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան գերմանական լրատվամիջոցներին ասել է, որ Սիրիայից «դուրս կբերվեն Ռուսաստանի վերջին երկու ռազմահենակայանները»:
Զելենսկին և Ֆիդանը Դամասկոս են մեկնել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցից երկու օր հետո: Գրեթե զուգահեռաբար կայացել է ՌԴ և Իրանի արտաքին գործերի նախարարներ Լավրովի և Արաղչիի հեռախոսազրույցը: Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական լարվածություն է հասունանում:

Բաց մի թողեք
Լավրովի ախորժակն էլ ուտելիս է բացվում, ձեռնոց է նետում ԱՄՆ-ին
Նեթանյահուին շոկի են ենթարկել Լիբանանին հարվածելու արգելքի մասին Թրամփի խոսքերը. Axios
Ռուսաստանն ու Թուրքիան սահմանել են առաջիկա երկու տարվա առաջնահերթությունները