NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեկմանը հայտարարել է, որ շատ մեծ է հավանականությունն առ այն, որ Երկիր մոլորակից դուրս գոյություն ունենա կյանք։
«Կասեմ հետեւյալը՝ մեծ են հնարավորությունները, որ որոշ ժամանակից հետո մենք կգտնենք այն, ինչը կմատնանշի այն, որ մենք մենակ չենք Տիեզերքում։ Նման հավանականությունը մեծ է»,- ասել է Այզեկմանը։
Նա նաեւ մանրամասնել է, որ դեռեւս սակայն ոչ երկրային կյանքի որեւէ ձեւի ներկայացուցչի՝ մեր մոլորակ այցելության ապացույց չի տեսել։
Լուսնային նոր մրցավազք
Լուսնային նոր մրցավազքը սկսվել է այն պատճառով, որ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու մյուս երկրները հետաքրքրվել են Լուսնով՝ որպես սառույցի եւ հելիում-3-ի աղբյուր։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Միացյալ Նահանգները, համաձայն հոդվածի, ցանկանում է Լուսին «վերադառնալ» 28 թվականին, առաջ ացնելով Չինաստանից երկու տարով։ Սակայն նրանց նպատակները այլ են։ Լուսնի բեւեռներում կա ջուր, որոնք սառած վիճակում են գտնվում։
Երկրներին հատկապես հետաքրքրում են լուսնային բեւեռները եւ ոչ թե Լուսնի հակառակ կողմը, որը մեր մոլորակից չի երեւում։ Լուսնային բեւեռներում գլխավոր ռեսուրսը սառույցն է, որը կարող է խմելու ջուր դառնալ, հրթիռային վառելիք, թթվածին եւ հելիում-3 միացություն։ Վերջինս որպես նյութ՝ Երկիր մոլորակի վրա հանդիպում է խիստ հազվադեպ, ընդգծում է պարբերականը։

Բաց մի թողեք
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով
«Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է. Լուսանկար
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը