Ապրիլի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 08։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Անկախության» հրապարակում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Հարություն Ա․-ի վարած «Mercedes» և 41-ամյա Սարգիս Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ներից մեկի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ռիտա Մ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս «Mercedes»-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Սյունիքում բախվել են 2 «Mercedes Sprinter», վարորդներից մեկը հիվանդանոցում մաhացել է. Լուսանկար
Նարեկ Կարապետյանը երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն․ ՌԴ ԱԳՆ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ․ Լուսանկար