Թեեւ սկսվել է հունիսի 7-ի ընտրությունների առաջադրումների փուլը, սակայն իշխող «Քաղպայմանագրում» դեռ քննարկում են իրենց նախընտրական ցուցակը եւ հնարավոր է որոշակի փոփոխությունների ենթարկեն արդեն հրապարակված տարբերակը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անձեռնմխելի» է համարվում առաջին 50 համարը:
Ի դեպ, օրենքի պահանջն է, որ առաջին 30-ը պետք է հաստատվի համագումարում, սակայն վարչությունը որոշել է, որ կարող են 50 համարից հետո գտնվողների միջեւ տեղափոխություններ կատարել։
Երկրորդ 50-յակում փոփոխությունը կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո որոշել են, որ Փաշինյանը միանձնյա է որոշելու` ով որտեղ լինի։
ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ տարբերվում են, այսպես կոչված, առաջատարներից:
Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, կամ Մարիա Կարապետյանը եւ այլք։

Բաց մի թողեք
Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը․ Լուսանկար
Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա …
Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել