Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգտագործում է Լա Մանշի անօրինական միգրացիոն ուղիները՝ գործակալներին Մեծ Բրիտանիա տեղափոխելու համար, գրել է «The Telegraph»-ը՝ աղբյուրներին հղում անելով։
Ըստ թերթի՝ իրանցի պաշտոնյաներն ասել են, որ նրանք արդեն Լոնդոնում են ու սպասում են հետագա հրամանների։
Այս երթուղիներով գործող մաքսանենգներն ասել են, որ Իրանը վերահսկում է ուղիների մի մասը, և որոշ միգրանտներ կարողանում են մուտք գործել Եվրոպա զեղչված գնով, որից հետո դառնում են Թեհրանի պարտական։
Բրիտանական MI5 անվտանգության ծառայության ղեկավարն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հետախուզական գործակալությունը բացահայտել է Իրանի հետ կապված ավելի քան 20 հավանական մահացու դավադրություն։

Բաց մի թողեք
Լեհաստանում առնվազն 20 մարդ է վիրավորվել ուղևորատար գնացքի վթարի հետևանքով. Լուսանկար
Մերցը չեղարկել է Թրամփի հետ հեռախոսազրույցը գրառման պատճառով
Սանդուն դատապարտել է ՌԴ-ի մահացու հարվածը մոլդովա-ուկրաինական սահմանին