17/04/2026

EU – Armenia

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել․ Լուսանկար

Զինվորական դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Տոնոյանի փաստաբանի հետ, որպեսզի ճշտենք, թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը։

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, հիշեցնենք, նախորդ տարի էր ազատվել Պապիկյանի խորհրդականի պաշտոնից, ՊՆ-ից պատճառաբանել էին, թե դա պայմանավորված է կենսաթոշակի անցնելով, սակայն մամուլը գրել էր, որ ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում իր որդու կալանավորումն է պատճառ հանդիսացել հապճեպ եւ ինքնակամ հեռանալու։ Հիմա, փաստորեն, գտել են, որ նա նաեւ պետությանը վնասներ է պատճառել։

«Հրապարակ»․ Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել