Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ հարձակվել է Իրանի Քեշմ կղզում բնակելի շենքի վրա։ Հրթիռը հարվածել է բնակելի թաղամասին։ Հարձակման հետևանքով մահացել են ընտանիքի հայրը, մայրը և 2 տարեկան երեխան։
Հարձակման թիրախ է դարձել նաև Ֆարս նահանգի Ֆարաշբանդ քաղաքում դատարկ մարզադահլիճը։
Ամերիկյան հրթիռային համակարգերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքին Քուվեյթի տարածքից, գրել են ԶԼՄ-ները։
Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (Հուսիթներ) հերքել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում նավերի վրա հարձակվելու մասին լուրերը։
Շարժումը հայտարարել է, որ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցումը մնում է ազատ և անվտանգ բոլոր միջազգային նավերի համար, սակայն Սաուդյան Արաբիայի հետ կապեր ունեցող նավերի մուտքը կմնա արգելված։


Բաց մի թողեք
Կիևը հատուկ և ջախջախիչ գործողություն է սկսել
Ռուս-ուկրաինական պատերազմում վճռորոշ փուլ է․ Մերց
Իսպանիայի վարչապետն անդրադարձել է Սեուտայում միգրանտների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամին