ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։
Դիտարկմանը՝ թե երկխոսությունը չի ստացվել, քանի որ որևէ համաձայնություն ձեռք չի բերվալ արտահանման վերաբերյալ, Փաշինյանը նկատել է՝ «Երկխոսությունը ստացվեց, որովհետև երկար խոսեցինք»:
Վարչապետը տեեղկացրել է, որ առնվազն մի քանի հարցի շուրջ ՌԴ նախագահի հետ եկել են ընդհանուր ըմբռնման։
«Ամենակարևորը, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք՝ ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու, ձևակերպելու։ Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը, և մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է դրա օգտին:
Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ՝ չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա: ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պիտի ունենա այլընտրանքներ: Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է:
Ինչ վերաբերում է պրոբլեմին, տեսեք՝ մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ, դա ԵԱՏՄ պրոբլեմն է: Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում, և եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պլան չունի:

Բաց մի թողեք
Ինչ են արել իրականում. մանրամասներ կանաչապատման ծրագրերից
Ի՞նչու պետք է վերանայվի․ Փաշինյանը՝ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի թեկնածության և եղբոր հետ կապված միջադեպի մասին
Հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին