Ըստ The Hill թերթի՝ առողջական պատճառներով հրաժարականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակ ելքն է՝ հաշվի առնելով նրա արտաքին և ներքին քաղաքականությունն ու վարքագիծը։
Հեղինակի խոսքով՝ Դոնալդ Թրամփը վառ օրինակ է այն բանի, թե ինչ է պատահում, «երբ մարդուն տրվում է իշխանություն, որը շատ ավելի գերազանցում է նրա բնավորությունը»։
Թրամփի դարաշրջանը պետք է հիշել որպես մի ժամանակաշրջան, «երբ նախագահը գերիշխում էր յուրաքանչյուր լրատվական ցիկլում՝ ստեղծելով նոր սկանդալներ»։ Հոդվածում նշվում է, որ նրա իշխանությունը քայքայվում է, բայց նա սրում է «իր անպատշաճ վարքագիծը»՝ հանրության ուշադրությունը անցյալից բազմիցս շեղելու համար։
«Ընտրողները երկու անգամ Թրամփին հնարավորություն են տվել վերականգնել իր հեղինակությունը։ Ամեն անգամ նա միայն վատթարացրել է իրավիճակը։ Նրա վերջին հնարավորությունն է հիմա հրաժարական տալ՝ վկայակոչելով առողջական խնդիրները», – գրում է The Hill-ը։
Հունվարի 28-ին քաղաքական մեկնաբան Գրեգ Վայները հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տագնապալի հոգեկան վիճակի մասին հաղորդագրությունները անհիմն են. նա պարզապես էքսցենտրիկ և շքեղ քաղաքական գործիչ է, որը բոլորի նկատմամբ հարգանք չի ցուցաբերում։
Հայտնի ամերիկացի ռադիոհաղորդավար, բլոգեր և ծայրահեղ աջակողմյան Infowars կայքի սեփականատեր Ալեքս Ջոնսը, որը նախկինում համարվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակիցը, կասկածի տակ է դրել ամերիկավի առաջնորդի առողջությունն ու կոգնիգտիվ կարողությունները։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը կոչ էր արել Սպիտակ տան բժշկին գնահատել Թրամփի հոգեկան առողջությունը։

Բաց մի թողեք
Առաջին անգամ հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ
Ստամբուլի բանտարկված քաղաքապետ. Մի՛ վարվեք Թուրքիայի հետ ինչպես Ռուսաստանի և Չինաստանի