22/04/2026

EU – Armenia

Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը

Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը: