ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը, որում տեղ են գտել այն միջոցառումներն ու անելիքները, որոնք կուսակցությունը հնարավորություն կունենա իրականացնել խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։
Այդ ծրագրերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։
«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։
Մենք նախորդիվ նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ թոշակառուն պետք է իր մեկ ամսվա անհրաժեշտ մինիմալ կալորիան ապահովեր, և հիմա, մի քանի տարի անց, ներառյալ կենսաթոշակի հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում երբեմն 10 տոկոսով նվազագույն սպառողական զամբյուղից։
Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառոկանա զամբյուղից ցածր չի լինի»,- ասսել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև թոշակառուներին արված իր՝ թոշակի ավելացված մասով տոմս գնելու և Լառնակա մեկնելու առաջարկին հետևած քննարկումներին։ Ըստ կառավարության ղեկավարի, այո, դա հնարավոր է։

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար