ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը, որում տեղ են գտել այն միջոցառումներն ու անելիքները, որոնք կուսակցությունը հնարավորություն կունենա իրականացնել խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։
Այդ ծրագրերից մեկը կենսաթոշակների ինդեքսավորումն է այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։
«Բարեբախտաբար, մեզ մոտ հիմա միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է Հայաստանում սոցիալական ապահովության բնագավառում։
Մենք նախորդիվ նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, որը նշանակում էր, որ թոշակառուն պետք է իր մեկ ամսվա անհրաժեշտ մինիմալ կալորիան ապահովեր, և հիմա, մի քանի տարի անց, ներառյալ կենսաթոշակի հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում երբեմն 10 տոկոսով նվազագույն սպառողական զամբյուղից։
Մենք 2028-ից սկսած կենսաթոշակները կինդենքսավորենք այնպես, որ կենսաթոշակն այլևս Հայաստանում նվազագույն սպառոկանա զամբյուղից ցածր չի լինի»,- ասսել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև թոշակառուներին արված իր՝ թոշակի ավելացված մասով տոմս գնելու և Լառնակա մեկնելու առաջարկին հետևած քննարկումներին։ Ըստ կառավարության ղեկավարի, այո, դա հնարավոր է։

Բաց մի թողեք
Ներկայացվել են ՀՀ 2024-40 թթ․ ժողովրդագրական ռազմավարության հիմքում ընկած գաղափարախոսությունն ու սկզբունքները. Լուսանկարներ
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղպաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր. Լուսանկարներ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս