Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ջերմային այրվածք եռացված հեղուկով, ձախ նախաբազկի շրջանում 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճան, մոտավորապես 5% մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 3-ամյա Ա․ Հ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են նաև, որ երեխան նշված ջերմային այրվածքը ստացել է իր մայրիկի հայրական տանը՝ եռացված հեղուկը ձախ նախաբազկի շրջանին պատահաբար թափվելու հետևանքով։

Բաց մի թողեք
Ի՞նչ է հանտավիրուսը և ինչպե՞ս է այն փոխանցվում։ Հարցեր և պատասխաններ բռնկման մասին
Ինչ գիտենք ենթադրյալ հանտավիրուսային զրոյական հիվանդի մասին
Հանտավիրուս. Մակրոնը հայտարարում է, որ իրավիճակը Ֆրանսիայում «վերահսկողության տակ է» և կոչ է անում եվրոպական համակարգման