Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի` Հայերի միության նախագահ դառնալու թեման:
«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»` ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:
Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին:
Ապրիլի 24-ին Եզրաս սրբազանը մեծ միջոցառում է նախաձեռնել` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ըստ լուրերի` այդ օրը պետք է ներկայացնի իր թեկնածուին:

Բաց մի թողեք
«Ամոթ է, որ երեքով միասին մի Նիկոլ են հաղթելու, բայց չհաղթելն ավելի ամոթ է լինելու»
Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան․ Լուսանկար
2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում