Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստան կատարած այցի ընթացքում հուշանվեր-նկար (տակդիրով) է նվեր ստացել։
Հրապարակ թերթը գրել է․ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Քանի որ նկարը վաճառքում չկա, հստակ արժեքը հնարավոր չէ պարզել, սակայն, որպես ենթադրյալ արժեք, այն գնահատել են 60 հազար դրամ։
Աննա Վարդապետյանը Չինաստան մեկնել էր աշխատանքային այցով՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի 61-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում ապրիլի 13-ին հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, եւ հենց հանդիպման ընթացքում էլ փոխանցվել է այս նվերը։

Բաց մի թողեք
Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար
Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը