Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի պնդմանը, թե Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամն ասոցացվում է իշխող ուժի հետ:
«Այս տարվա մարտի 11-ին ԿԸՀ նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների՝ ընտրություններին առնչվող գործունեության համար: Դրանում ասվում է, որ բարեգործություն անելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք՝
1. ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակի ղեկավարվում են կուսակցության կողմից,
2. հիմնադիրը կամ ղեկավարն ընտրություններում առաջադրվել են որպես թեկնածու»,- պարզաբանել է Հակոբյանն ու լրագրողին հորդորել ճշտել՝ իր գլխավորած հիմնադրամն ասոցացվո՞ւմ է իշխող ուժի հետ:
Աննա Հակոբյանը հավելել է, որ, օրինակ, Դանիել Իոաննիսյանի մոտ ասոցացվում է:
Մինչ այդ նա հայտարարել էր, որ ըստ Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Անկախ դիտորդ» դաշինքի՝ իր կերպարն ու «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվել է իշխող ուժի հետ, հետևաբար նախընտրական շրջանում խախտվել է բարեգործության արգելքը:
Աննա Հակոբյանը հայտնել է, որ խախտվել են իր իրավունքները. «Խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրել «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական վարույթի հարուցման նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին, հեղինակությանը հասցրած վնասը հատուցելու պահանջով»։
Հակոբյանը հավելել է, որ ըստ Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի՝ իր կերպարն ու «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվել են իշխող ուժի հետ, հետևաբար նախընտրական շրջանում խախտվել է բարեգործության արգելքը:
Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իրեն վիրավորված և նվաստացած է զգում այնպիսի ձևակերպումներից, երբ իրեն անվանում են Նոր Հայաստանի Սաշիկ: Լրագրողներից մեկն է ասուլիսի ընթացքում նրան փոխանցել, որ հանրության շրջանում նման կարծիք կա, ըստ որի՝ նախկինում գործարարները գումարներ էին փոխանցում Սաշիկին, իսկ այժմ՝ իրեն։ Աննա Հակոբյանը կտրուկ արձագանքել է այդ դիտարկմանը՝ ընդգծելով, որ նման հարցադրումը վիրավորում է իր արժանապատվությունը։

Բաց մի թողեք
Բաց նամակ Փաշինյանին, Միրզոյանին, լրատվամիջոցներին
Նարեկ Կարապետյանը Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում
Քաղաքացին և անարդարադատությունը՝ Հայաստանում. Սոնա Մնացականյանի մաhից անցել է 4 տարի