Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին:

Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:


Բաց մի թողեք
Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը. Փաշինյան
Բռնnւթյունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. Փաշինյանը՝ Թրամփի ներկայությամբ միջադեպի մասին
Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով. սիրում եմ բոլորիդ․ վարչապետ