Բաց նամակ Հայաստանի Վարչապետին
Արտաքին գործերի նախարարին
Լրատվամիջոցներին
2001 թվականից բնակվում եմ Գերմանիայի Ինգոլշտատ քաղաքում և բազմաթիվ անգամներ շփվել եմ Բեռլինի և Պրահայի՝ Հայաստանի դեսպանությունների տարբեր աշխատակիցների հետ: Երբեք այս տեսակ փնթի, արհամարհական և անգրագետ վերաբերմունքի չեմ արժանացել: Միշտ եղել է մարդկային և մասնագիտական մոտեցում: Սակայն արդեն 3 ամիս է՝ լկտի վերաբերմունքի եմ արժանանում Բեռլինում Հայաստանի հյուպատոս Ռուբեն Էլամիրյանի և դեսպան Վիկտոր Ենգիբարյանի կողմից: Հյուպատոսը հավերժ զբաղված է, օգնականները ուղարկում են օնլայն գրանցվելու, ժամկետ ստանում ես ամենաշուտը մեկ տարի հետո, դե դեսպանն էլ, ինչպես նրա արագախոս օգնականն է ասում, նման հարցերով չի զբաղվում: Չնայած նայում ես՝ այդ մարդը ֆեյսբուքից դուրս չի գալիս: Կամ վազում է, կամ այլ սպորտով զբաղբում, կամ նկարվում է փաշինյանական սրտիկով, կամ էլ ուրիշ տարօրինակ բաներով է զբաղվում: Կարծեք ինքն էլ Գերմանիայում է ընտրարշավ անում: Ամոթ է, ընկեր ջան, լրջացեք, ում հետ խոսում եմ, ծիծաղում են….
Դե էդ թյուրիմացություն հյուպատոսի համար զանգել եմ Երևան, ծանոթներին հարցնում եմ, թե դրան որտեղից են պեղել: Ասացին՝ Կոստանյան Վահանի պրոտեժեն ա, ուղարկել ա բուժվելու: Լավ, եղբայր, մեր ներվերի հաշվին դրա բուժումն ինչքան է տևելու: Ես մենակ չեմ, լիքը մարդ արդեն զզվել ա տափակ պատասխաններից. մեզ ասում են՝ գնացեք Պրահա, գնացեք Հաագա: Բա դու ինչ ես անում, մենակ բուժվու՞մ ես, թե՞ շեֆի հետ սպորտով ես զբաղվում:
Գուցե արդեն բուժվել է, տարեք Երևան կամ ուրիշ երկիր:
Պարոն Փաշինյան, դեմոկրատիայի մեջ մտնում է նաև հարգալից վերաբերմունք ու հավասար պայմաններ պետական պաշտոնյաների և քաղաքացիների համար:
Այս նամակը ամաչելով եմ գրում, որովհետև միշտ իմ հարցերը լուծել եմ նորմալ ու օրենքով: Բայց սա միայն իմ կարծիքը չէ Գերմանիայում:
Հարգելի ղեկավարներ, ամոթ է, այս հարցը լուծեք:
Հարգանքով` Էմիլ Սահակյան

Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանը Հրազդան քաղաքում է հասկացել, որ երկրին անհրաժեշտ է վերաարդյունաբերականացում
Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, սահմանումներ, դուք ասում եք՝ եթե … դրանք տարբեր բաներ են. Տեսանյութեր
Քաղաքացին և անարդարադատությունը՝ Հայաստանում. Սոնա Մնացականյանի մաhից անցել է 4 տարի