ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ զինված հարձակման հեղինակ Քոուլ Թոմաս Ալենի կողմից մեղադրանքներին։
«Ես բռնաբարող չեմ, ես ոչ մեկին չեմ բռնաբարել, ես պեդոֆիլ չեմ»,- Թրամփն այս մասին խոսել է CBS-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։
«Նրա մանիֆեստը, անկասկած, այլ բան է, պարոն նախագահ։ Բայց նա նշել է դրդապատճառը։ Ես մեջբերում եմ. «Վարչակազմի պաշտոնյաներն են թիրախը»։ Եվ նաև. «Ես այլևս թույլ չեմ տա, որ պեդոֆիլը, բռնաբարողը և դավաճանը ինձ իրենց հանցագործություններով պղծեն»։ Ի՞նչ արձագանք եք ունեցել…»,- հարցադրում է արել հաղորդավարը։
«Դե, ես սպասում էի, որ դուք կարդաք դա։ Որովհետև դուք սարսափելի, բացարձակապես սարսափելի մարդիկ եք։ Այո, նա է դա գրել։ Բայց ես բռնաբարող չեմ, ես ոչ մեկին չեմ բռնաբարել։ Ես պեդոֆիլ չեմ»,- նշել է ԱՄՆ նախագահը։
«Անկախ այստեղ կարդացած այս անհեթեթությունից։ Հիվանդ մարդու կողմից հորինված անհեթեթություն։ Նրանք ինձ վրա շատ բաներ են վերագրում, որոնք ինձ հետ կապ չունեն»,- ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն, որ կրակոցների սկսվելուց հետո անվտանգության աշխատակիցները անմիջապես շենքից դուրս են բերել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, բայց Դոնալդ Թրամփին դուրս բերելու համար ժամանակ է պահանջվել։
«Դա մասամբ իմ մեղքն էր։ Ես ուզում էի տեսնել, թե ինչ է կատարվում, և ես իրականում շատ չէի օգնում նրանց [անվտանգությանը]։ Ես ուզում էի հասկանալ, թե ինչ է կատարվում։ Եվ այդ պահին մենք սկսում էինք գիտակցել, որ սա կարող է լուրջ խնդիր լինել, այլ տեսակի խնդիր, վատ։ Եվ դա տարբերվում էր այն սովորական աղմուկից, որը դուք լսում եք խնջույքների սրահում անընդհատ։ Ես շրջապատված էի հիանալի տղաներով։ Եվ ես, հավանաբար, մի փոքր դանդաղեցրի նրանց։ Ես ասում էի. «Սպասեք մի րոպե, սպասեք մի րոպե։ Թողեք, տեսնեմ, մի վայրկյան»», – ասաց Թրամփը։


Բաց մի թողեք
Թրամփի վրա կրակողի սենսացիոն հայտարարությունը. Լուսանկար
Իրանը չի ունենալու միջուկային զենք և չի կործանելու աշխարհը, հետևաբար, նրանք երջանիկ չեն. Թրամփ
ԵՄ-ն Բոսնիային կոչ է անում «ուշադիր» հետևել ԱՄՆ խողովակաշարի համաձայնագրի հետ կապված պարտավորություններին