Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների մոտ 45 տոկոսը քաղաքացիական անձինք են:
Այս մասին, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավարի խորհրդական Ջամշիդ Նազմին։
Հարվածների զոհ է դարձել 3468 մարդ, այդ թվում՝ 1460 քաղաքացիական անձ։ Սպանված խաղաղ բնակիչների թվում կան կանայք, երեխաներ և տարեցներ, ինչպես նաև Լիբանանի, Պաղեստինի, Իրաքի և Պակիստանի քաղաքացիներ։
Իր հերթին հիմնադրամի ղեկավարի տեղակալ Ֆարիդե Օլադկոբադը հայտնել է, որ մահացածների ընդհանուր թվից 499-ը կանայք են, իսկ 2969-ը՝ տղամարդիկ:
Հիշեցնենք, որ այս պատերազմի ընթացքում հաղորդվել է մեկ հայ խաղաղ բնակչի զոհվելու մասին։

Բաց մի թողեք
«Չեղարկել եմ իմ որոշումը». Թրամփը փոշմանել է, ԱՄՆ Իրանին հարվածներ չի հասցնի
Մանրամասներ՝ կամրջի փլուզումից. Լուսանկար
Ինչպես են սմարթֆոնները կոտրել բրիտանական քաղաքականությունը։ Ինչո՞ւ են Մեծ Բրիտանիայի վարչապետները անընդհատ ընկնում