Առհասարկ ինձ ոգևորում են հաջողությունները բոլոր բնագավառներում, հիմա ոգևորում է այն, որ մենք կամաց-կամաց արթնացնում ենք հայ ժողովրդին, ժողովուրդը ոգևորված է, զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«Ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու, Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ, ում պետք էր հարգել Ցեղասպանության փաստը, որ կուսակցություններին պետք էր, նրանք ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը»,- ասել է Կարապետյանը՝ խոսելով այն մասին՝ Փաշինյանին կհաջողվի Ցեղասպանության ճանաչման հարցը փակել։


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ