Մայիսի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել, և կա տուժած։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ժամանել են իրավապահները:
Մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ արձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, որի անունը Արտյոմ է։


Բաց մի թողեք
Արագածոտնի նախկին մարզպետից կբռնագանձվեն շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
Կամո Արեյանի հետ կապված երկրորդ քրեական վարույթն է ուղարկվել դատարան
Լիպարիտ Դրմեյանի՝ Փաշինյանի դեմ հայցը վարույթ է ընդունվել