Հայաստանում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ թիմը մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Վարչապետը սոցցանցի իր էջերում ուղիղ եթերում հայտնել է, որ ուրախ ավտոբուսը ուղևորվել է Սյունիք, որտեղ մի շարք բնակավայրերում կանգառներ են ունենալու, իսկ վաղը՝ 19:00-ին, սպասվում է մեծ հանրահավաք:
Վարչապետը նշել է, որ ակտիվ քարոզարշավ է սպասվում բոլոր մարզերում, աշխատելու են բոլոր ՔՊ շտաբները, կբաժանեն կուսակցության բուկլետները դռնեդուռ, տնետուն, կներկայացնեն նախընտրական ծրագրերը, կլսեն մարդկանց հուզող հարցերը, իսկ իրենք ավտոբուսով կլինեն մարզերում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Սյունիքի մարզից:
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմի անդամներն ուղևորվել են մարզ: Վարչապետն ավտոբուսից տեսանյութ է հրապարակել՝ բարի առավոտ մաղթելով քաղաքացիներին ու հիշեցնելով, որ ցուցակներում ՔՊ-ն հանդես է գալիս 16 համարի ներքո:
Առավել մանրամասն՝ տեսանյութերում:

Բաց մի թողեք
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղարկեց հանգստի
Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից