08/05/2026

EU – Armenia

Սկանդալային ծեծկռտուք. կրքերը չեն հանդարտվում

Մադրիդի «Ռեալում» լարված իրավիճակ է ստեղծվել «Բարսելոնայի» դեմ առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ։ Իսպանական գրանդի ներսում քննարկումների գլխավոր թեման Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպն է։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ամեն ինչ սկսվել է դեռ չորեքշաբթի օրվա մարզման ընթացքում, երբ Չուամենին կոշտ խաղային դրվագում հարվածել է Վալվերդեին։ Թեև ֆրանսիացի կիսապաշտպանը ներողություն է խնդրել, ուրուգվայցի ֆուտբոլիստը նույն կերպ պատասխանել է, ինչից հետո նրանց միջև վեճ է սկսվել։

Հաջորդ օրը իրավիճակն ավելի է սրվել․ Վալվերդեն հրաժարվել է ողջունել թիմակցին։ Գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան փորձել է կարգավորել հարաբերությունները՝ նրանց նույն կազմում ընդգրկելով մարզման ժամանակ, սակայն դա արդյունք չի տվել։

Ավելի ուշ հանդերձարանում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և մյուս ֆուտբոլիստները ստիպված են եղել միջամտել՝ իրավիճակը վերահսկելու համար։ Բախման ընթացքում Վալվերդեն ընկել է և գլխով հարվածել սեղանին, ինչի հետևանքով որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրել։

Դեպքից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է կարգապահական միջոցներ կիրառել երկու ֆուտբոլիստների նկատմամբ։