13/05/2026

EU – Armenia

Ասել են` եթե վերընտրվենք, հիմնովին զբաղվելու ենք ընդդիմության հետ խաղեր տվողներով

Սյունիքի մարզում քարոզարշավին մասնակցած Նիկոլ Փաշինյանին դիմավորած եւ նրա առջեւ խոնարհված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը հերթական անգամ արժանացավ հանրության պարսավանքին, ասում են՝ ՔՊ-ի համար այլեւս ընկալվում է որպես «ճշտի համակիր», որն այլեւս չի թաքցնում իր դիրքորոշումը, ի տարբերություն Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի, որի «խաղերը» դուր չեն գալիս Փաշինյանին, չնայած Փարամազյանն էլ պակաս ջանքեր չի դնում, որ ՔՊ-ի հետ ջերմ հարաբերությունները պահի:

Հրապարակ թերթը գրել է․ Ճիշտ է` նա չէր դիմավորել Նիկոլ Փաշինյանին` Քաջարան այցի ժամանակ, բայց, ասում են` այցից առաջ անձամբ «բացատրություն» է տվել Ալեն Սիմոնյանին, թե շատ հարգում է թե՛ նրան, թե՛ մարզպետին, թե՛ վարչապետին, բայց քանի որ վարչապետի այցը պաշտոնական չէ, ինքն էլ առողջական խնդիրներ ունի, չի կարող դիմավորել նրան:

Խնդրել է, որ դրա տակ այլ ենթատեքստ չտեսնեն։ Սակայն համայնքապետի բացատրությունը չի բավարարել իշխանական վերնախավին, նրանք բոլորից անվերապահ ծառայություններ են ակնկալում, եւ նման «տինտիրիտները» նրանց զայրացնում են: Ասել են` եթե վերընտրվենք, հիմնովին զբաղվելու ենք ընդդիմության հետ խաղեր տվողներով։

«Հրապարակ»․ «Խաղեր տվողներին» պատժելու է