Նիկոլ Փաշինյանի իշխանության գովազդին միացել են թամադաներ ու բլոգերներ, մարմնավաճառներ ու երգիչներ, տնօրեններ ու թաղապետարանի աշխատողներ:
Նրանք բուկլետներ են բաժանում, լայվեր են անում, երգում են եւ շատ հաճախ ստեր են ասում` հօգուտ Փաշինյանի։
Վերջերս բլոգեր Թու-Թու-Լավան ՏիկՏոկում տեսանյութ է տեղադրել զինվորական զորանոցի, ճաշարանի լավ պայմանների մասին, ինքն էլ նախաճաշել է զինվորների Ճաշարանում։ Այդ տեսանյութը դիտած ժամկետային զինծառայողները և սահման պահող պայմանագրային զինծառայողները մեզ ասացին, որ բլոգերի ներկայացրած ճաշարանի սնունդը շատ ավելի հարուստ է, քան սահման պահող զինծառայողներին տրվող սնունդն է։
Վերջերս Ագարակ քաղաքում 53-ամյա պայմանագրային զինծառայողը նախընտրական քարոզարշավի մասնակցող Նիկոլ Փաշինյանին փորձում էր ներկայացնել զինծառայության հետ կապված խնդիրները, ասելով նաև, որ իրենք գումար են հավաքում, որպեսզի իրենց համար հավելյալ սնունդ գնեն, քանի որ սահմանապահ դիրքերում իրենց տրվող սնունդը չի բավարարում։
Եւ, փոխանակ, Նիկոլ Փաշինյանը լսեր, թե մարդն ինչ է ասում, ձեւացրեց, թե նրա կանգնելու ձեւից զայրացել է եւ Պապիկյանին հրահանգեց` զորացրել նրան:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մարդը ոչ թե այս պահին ծառայում է, այլ նախկին զինծառայող է` արդեն զորացրված:

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը կատարելագործում է ՀՀԿ-ի արատավոր բարքերը
«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում
Համայնքապետը քարոզչություն է անում, որ աշնանը «դաբրո» ստանա