Չարբախում, Գորգիսյանի անվան այգում կրակոցներ են հնչել: Ներքին գործերի նախարարությունից պարզաբանում են, որ խուլիգանություն է տեղի ունեցել Շիրակի փողոցի հարակից հատվածում:
«Ըստ նախնական տեղեկությունների, երկու անձինք վիճբանել են մեքենայի կայանելու հարցի հետ կապված, ինչի ընթացքում նրանցից մեկն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ: Տուժողներ չկան:
Նշված անձինք եւ զենքը հայտնաբերվել են: Կրակողը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է եւ այս պահին տեղափոխվում է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին», – հաղորդում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նախ, զբոսնողները գոռոցներ են լսել, ապա՝ կրակոցի ձայն: Այս մասին մեզ պատմեց բնակիչներից մեկը, ով երեխայի հետ գնացել էր զբոսանքի:
«Հենց մտանք սադ, կրակոցի ձայն լսեցինք, ու մի կին գոռաց՝ վայ, կրակեցին: Թողեցինք, փախանք, երեխայի հետ էինք», – պատմում է կանանցից մեկը:

Բաց մի թողեք
Վիգեն Ավետիսին դատի կտան եւ նրա դեմ դատախազություն կդիմեն
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը, կալանավորվել է. Լուսանկար
Աննա Մկրտչյանի հայրը ձերբակալվել է․ քննվելու է կալանքի հարցը. Լուսանկար