Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Առնո Գ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 150 դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակին նմանվող առարկայով հարվածներ հասցնելու հետևանքով և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիքը հայտնաբերելու ուղությամբ։

Բաց մի թողեք
Կասկադյորական ավտովթար BMW-ն կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ․ Լուսանկար
Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա»-ի տնօրենին պատկանող «Mercedes-Maybach»-ը. Լուսանկար
Երկու միջադեպ ՔՊ – Փաշինյանի քարոզարշավին․ Տեսանյութ