Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շենքերից մեկի տանիքից մի քաղաքացի փորձում է ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մկենել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ նշված քաղաքացին Երևանի 24-ամյա բնակիչ է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 2-ին ժամը 16։00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում որպես «Յանդեքս տաքսի» ծառայություն պատվիրած «Toyota» մակնիշի ավտոմեքենայի սրահում նշված ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Ա․ Բ․-ն իր նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որից հետո ինքը փախել է և վերադարձել իր բնակության հասցե, որտեղ մայիսի 3-ին ժամը 04։30-ի սահմաններում նշված արարքի պատճառով ցանկացել և տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Ա․ Բ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Բաց մի թողեք
Արտակարգ դեպք Երեւանում. տղամարդիկ իրար դանակահարել են
Տանտիրուհու դստեր ընկերուհին, տան կորցրած բանալին գտնելով, երեք անգամ գողություն է կատարել
Անչափահասը վատ մեկնաբանություն է թողել, խանութի տերը հոգեկան ճնշում է գործադրել, տեսագրել ու դրել համացանցում