ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիայի հնարավորությունը:
Այս մասին վարչապետը հայտարարել է քարոզարշավի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարություններին Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության մասին:
Փաշինյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածություն առաջացնելու փորձերի համար։
«Ծառուկյանը, կալուգացին, Քոչարյանը շպիոն Օնիկին են հիշեցնում, իրենք ամեն ինչ անում են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև էսկալացիա լինի: Չի լինելու, նախ որովհետև Ռուսաստանի հետ վիճելը մեր մասշտաբը չի, մենք փոքր, համեստ երկիր ենք, մյուս կողմից էլ մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք:
Քոչարյանը նաև ասել էր, որ ինքն ակնկալում է, որ ՌԴ-ն պրոբլեմներ կստեղծի: Էժան սադրանքներ են, նրանց չի հաջողվելու դա անել»,- նշել է Փաշինյանը:

Բաց մի թողեք
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ. Լուսանկար