14/05/2026

EU – Armenia

Կասկադյորական ավտովթար BMW-ն կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ․ Լուսանկար

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել վնասված տան բնակիչները և քաղաքացիները։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տանտերերին պատճառվել է նաեւ խոշոր չափի նյութական վնաս։

Blog Image