Բրյուսովի համալսարանից ձերբակալվել են մի շարք անձինք։
Ի պատասխան մեր հարցի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք:
Մեր տեղեկություններով՝ ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն է։
Հակակոռուպցիոն կոմիտեից անուններ չեն հայտնում, սակայն հաստատում են ձերբակալությունների մասին տեղեկությունը։
Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հրապարակին» հայտնեց, որ ձերբակալված ամբիոնի վարիչը ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի թիմակիցն է։
«Գյուրջինյանի թիմակիցն է նա, ես նրա մասին եկեք կարծիք չհայտնեմ, սակայն Գյուրջինյանի ղեկավարած բուհից ամեն ինչ սպասելի է», – ասաց Ակոպյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու են ձերբակալել դասախոսներին: Մեր տեղեկություններով՝ դասախոսների ձերբակալությունը կապված է կաշառք տալու հետ:

Բաց մի թողեք
Երևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարել
14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգություն կատարվել է, թե՝ ոչ
Բացահայտվել է ստվերային եկամուտներ ստացող հերթական զանգերի կենտրոնը. Տեսանյութ