14/05/2026

EU – Armenia

Կարգավիճակը՝ ամուսնացած․ Ինչ հայտարարագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Փաշինյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է Իջևանում գտնվող բնակարանը, որտեղ համասեփականատեր է։

Հրապարակ թերթը գրել է․ Այլ անշարժ գույք, ինչպես նաև տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Վերջին տարվա ընթացքում Փաշինյանի եկամուտները կազմել են 31 մլն 882 հազար 198 դրամ, որը ստացել է որպես աշխատավարձ, 4 մլն 768 հազար 480 դրամ ստացել է եկամտահարկի հետվերադարձից, ՔՊ-ից որպես ռոյալիթի ստացել է 500 հազար դրամ, և 500 հազար դոլար (մոտ 185 մլն դրամ) ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից։

Այսպիսով Փաշինյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է շուրջ 222 մլն դրամ։ Հայտարարագրիը ներկյացնելու օրվա դրությամբ Փաշինյանը բանկային հաշվին ունեցել է 4 մլն 18 հազար 75 դրամ, կանխիկ 700 հազար դրամ և 800 դոլար։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրում ընտանեկան կարգավիճակը նշել է ամուսնացած, թեև պաշտոնական գրանցված ամուսնություն չի ունեցել Աննա Հակոբյանի հետ։