Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժն առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթեւ չէ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Գործող նորմերով՝ ընտրակաշառք տալու համար մինչեւ 8 տարի ազատազրկում է նախատեսվում, ըստ նոր առաջարկության՝ այն կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ: Իսկ ընտրակաշառք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչեւ 7 տարի, նախատեսվում է մինչեւ 9 տարի ազատազրկում։
Ըստ ամենայնի, այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով ու թերեւս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին, որոնց նկատմամբ շուրջ երկու ամիս է՝ կաշառքի շինծու գործեր են կարվում։ Այդ գործերում այնպիսի անհեթեթ արտահայտություններ են հանդիպում, ինչպիսիք են՝ «աշխատավարձի անվան տակ ընտրակաշառք են բաժանել», «չպարզված անձին չպարզված բնույթի գույքային խոստում են տվել»:

Բաց մի թողեք
«Ձեռքերս ու խիղճս մաքուր են, ես եմ ասել դիմի». Ավետիս Առաքելյանը՝ իրավապահներին դիմած 74-ամյա կնոջ բողոքի մասին
Ադրբեջանի դեպքում ասում է՝ չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել
Բաքվից Արման Եղոյանին հորդորում են ժանգլյորությամբ չզբաղվել