15/05/2026

EU – Armenia

Քաղաքացին դատարանով 6 միլիոն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Նոր Կյուրին գյուղի բնակիչ Ռիտա Ղազարյանը դատի է տվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ 60-ամյա կինը Ալեն Սիմոնյանից պահանջում է 6 միլիոն դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։

Ի՞նչ վնասի մասին է խոսքը, փորձեցինք ճշտել կնոջից, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։

Նոր Կյուրինի վարչական ղեկավար Մյասնիկ Գրիգորյանն ասաց՝ տեղյակ չէ, կնոջից էլ կոնտակտ չունի, ավելացրեց՝ Ռիտան «բոլորի վրա» հաղորդումներ է տալիս։

Ըստ ամենայնի, զրպարտության համար է հայցը, Քաղաքացիական օրենքգիրքը զրպարտության հետ կապված բարոյական վնասի փոխհատուցումն է միայն 6 միլիոն սահմանել։