Արամի և Փարպեցի փողոցների հատման կետում, Արամի 72-74 շենքերի հետևի մասում մի խարխուլ խրճիթ կար, բարձրահարկ շենքերի մեջ թաքնված: Արդեն քանի օր է այդ ավերակ տունը քանդում են, տեղեկացանք, որ այդ մասում Տիգրան Ավինյանը 18 հարկանի շենքի թույլտվություն է տվել:
Հրապարակ թերթը գրել է․ Օրեր առաջ խցանումների մասին հարցին պատասխանելիս Ավինյանի ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Երևանը բեզռազմեր չի», բայց եթե «բեզռազմեր» չի, ինչու՞ եք այսքան շենքի թույլտվություն տալիս:
Քաղաքը խեղդվում է մեքենաներից ու բետոնի քանակությունից: Մեքենաների կանգնելու տեղ չկա, խցանումներում ժամերով կանգնում են մարդիկ, շնչելու օդ չկա: Բուսականություն չկա, կոմունիկացիաները չեն հերիքում: Գազի, հոսանքի, ջրի մատակարարումները խափանվում են գերծանրաբեռնվածության պատճառով: Արամի, Եկմալյան, Պուշկին, Փարպեցի փողոցները` Երևանի փոքր կենտրոնը ուղղակի բարձրահարկերից խեղդվում է, ինչպե՞ս կարելի էր այդ մի ափաչափ հատվածում 18 հարկ կառուցելու թույլտվություն տալ:
Դուք այս քաղաքի թշնամի՞ն եք: Հին, խարխուլ տուն էր` քանդեք փոքրիկ պուրակ, խաղահրապարակ կառուցեք, ազատ տեղ թողեք: Թեկուզ ավտոկայանատեղի, բայց ոչ 18 հարկանի շենք, որն այս թաղամասը դժոխքի է վերածելու:


Բաց մի թողեք
Վերհիշենք ՔՊ-ի 8-ամյա ընտրական ոդիսականը
Նախընտրական «ռազբորկաներ», ձերբակալությունների ալիք
Լռեցրած մայրերի ձայնը․ Տրամադրությունս վատ ա, որովհետև ձեզ տեսա․ քաղաքացին՝ Փաշինյանին