Ռուսաստանը տեսականորեն կարող է վերադառնալ «Եվրատեսիլ», եթե համապատասխանի իր անդամակցության կանոններին, LBC-ին ասել է «Եվրատեսիլ»-ի տնօրեն Մարտին Գրինը։
Նրա խոսքով, Ռուսաստանի մասնակցությունը կասեցվել է ոչ թե Ուկրաինայում ռազմական գործողության, այլ այն պատճառով, որ ռուսաստանյան պետական հեռարձակող ВГТРК-ն չի կարողացել ապացուցել իր անկախությունը իշխանություններից։
«Այդ դեպքում դուք հայտնվում եք իսկապես դժվարին իրավիճակում, որտեղ ստիպված եք լինում շատ սուբյեկտիվ արժեքային դատողություններ անել», – բացատրել է նա։
Ի դեպ, բրիտանացի պատգամավորները վրդովմունք են հայտնել Գրինի դիրքորոշման վերաբերյալ։ «Մարտին Գրինը ամբողջ շաբաթ աշխարհին ասում էր, որ Եվրատեսիլը չեզոք տարածք է, որը հիմնված է արժեքների վրա։ Հիմա մենք գիտենք, որ այդ արժեքները կամայական են։ Եթե բավարար թվով երկրներ աչք փակեն դրա վրա, նրանք նույնպես կփակեն», – ասել է լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Թոմ Գորդոնը։
Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջոշ Նյուբերին էլ նշել է, որ Գրինը «ոչնչացրել է իր սեփական փաստարկը ընդամենը երկու բառով»։
«Չորս տարի շարունակ Եվրոպական հեռարձակողների միությունը թաքնվում էր արժեքների և ժողովրդավարական գործընթացների մասին կարգախոսների հետևում։ Հիմա մենք գիտենք, որ Ռուսաստանին բացառելու որոշումը ոչ մի կապ չուներ արժեքների և սկզբունքների հետ», – ասել է Նյուբերին։

Բաց մի թողեք
«Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվել․ Լուսանկար
Լարված վիճակ պարեկների և վարորդի միջեւ
Ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել ՔՊ-ն