ՌԴ-ից դեպի Հայաստան 7 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել ԱԹՍ-ների հարվածների պատճառով։
Ուշացումով Հայաստանի մայրաքաղաք կհասնեն «Աերոֆլոտ»-ի՝ Մոսկվայից 2 չվերթ, Սոչիից 1 չվերթ, ինչպես նաև Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից երկու և Կրասնոդարից երկու չվերթ։
Ուշացումով կժամանի նաև Լառնակայից եկող (Wizz Air) ինքնաթիռը, չեղարկվել է նաև Կապան–Երևան ներքին չվերթը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի տարբեր շրջանների վրա ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 556 անօդաչու թռչող սարք

Բաց մի թողեք
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
ԵՄ հանձնաժողովը նախատեսում է նոր ճնշումներ կիրառել չինական առևտրի վրա
Հունաստանը կոչ է անում ԵՄ-ին գործողություններ ձեռնարկել Թուրքիայի ձկնորսության վեճի հարցում