17/05/2026

EU – Armenia

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

ՌԴ-ից դեպի Հայաստան 7 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել ԱԹՍ-ների հարվածների պատճառով։

Ուշացումով Հայաստանի մայրաքաղաք կհասնեն «Աերոֆլոտ»-ի՝ Մոսկվայից 2 չվերթ, Սոչիից 1 չվերթ, ինչպես նաև Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից երկու և Կրասնոդարից երկու չվերթ։

Ուշացումով կժամանի նաև Լառնակայից եկող (Wizz Air) ինքնաթիռը, չեղարկվել է նաև Կապան–Երևան ներքին չվերթը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի տարբեր շրջանների վրա ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 556 անօդաչու թռչող սարք