«Մինչ բոլորը նախընտրական երգ ու պարի մեջ են, քաղաքացին արդեն երկու օր է՝ հացը գնում է 40 դրամով թանկացած գնով։ Գները բարձրանում են, խոստումները բարձրանում են, քաղաքացին` աղքատանում։ Երբ առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանում է, դա ուղիղ հարված է ամենօրյա գոյության համար պայքարող ընտանիքներին։ Իսկ միաժամանակ գործող իշխանությունները 10.000 դրամ թոշակի բարձրացումը ներկայացնում են որպես «առաջընթաց»։
Սակայն իրական պատկերն այլ է․ քաղաքացին իր ստացածը կորցնում է իշխանության գրպանում եւ արդյունքում մնում դատարկ գրպանով։ Ու առավել մտահոգիչն այն է, որ թանկացումների շղթան սկսվել այնպիսի տնտեսական կենտրոններից, որոնք հանրային ընկալմամբ գտնվում են իշխանության հետ սերտ փոխկապակցված միջավայրում։ Օրինակ` հացը երկու օր է թանկացել է իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանին պատկանող սուպերմարկետների ցանցում։ Հարց է առաջանում՝ պատահականությո՞ւն է։ Չեմ կարծում։
Միևնույն ժամանակ, փաստ է, որ քաղաքացին արդեն երկու օր է գնում է թանկացած հաց, մինչդեռ ընդդիմադիր դաշտից գրեթե արձագանք չկա։ Սա խոսում է ոչ միայն անտարբերության, այլ նաև հասարակական իրականությունից աստիճանաբար կտրվելու մասին։ Իսկ շարքային քաղաքացու համար 40 դրամի տարբերությունն էլ զգալի է․ նա հաշվում է ամեն դրամը, և նրա համար յուրաքանչյուր թանկացում ուղղակի ազդում է կենսունակության վրա։
Եթե քաղաքացին տեսնում է եւ իր մաշկի վրա զգում խնդիրները, իսկ ընդդիմադիր դաշտը` ոչ, ապա խնդիրը պարզապես «չնկատելը» չէ։ Խնդիրը կապի խզումն է իրական կյանքի հետ։ Եվ երբ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հեռանում են հասարակության առօրյայից, ամենաթանկը վճարում է ժողովուրդը», – գրել է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանը։


Բաց մի թողեք
Մանրամասներ` Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանությունից
Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. Լուսանկար
ԵԽ-ն եւ Արցախից բռնատեղահանվածների իրավունքների հարցը