ՌԴ-ից դեպի Հայաստան 7 չվերթ չեղարկվել է, ևս 5-ը՝ հետաձգվել ԱԹՍ-ների հարվածների պատճառով։
Ուշացումով Հայաստանի մայրաքաղաք կհասնեն «Աերոֆլոտ»-ի՝ Մոսկվայից 2 չվերթ, Սոչիից 1 չվերթ, ինչպես նաև Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից երկու և Կրասնոդարից երկու չվերթ։
Ուշացումով կժամանի նաև Լառնակայից եկող (Wizz Air) ինքնաթիռը, չեղարկվել է նաև Կապան–Երևան ներքին չվերթը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի տարբեր շրջանների վրա ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 556 անօդաչու թռչող սարք

Բաց մի թողեք
ԵՄ-ն չեղյալ հայտարարեց արհեստական բանականության պատասխանատվության կանոնները։ Սեմ Ալտմանը վերակենդանացրեց բանավեճը
«Ռոսատոմը» թաքցրել է հունգարական միջուկային նախագծի կապալառուի հետ կապված մտահոգությունները
Թուրքիայի ուղղությունը Հայաստանի էներգետիկ համակարգի համար