«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ըստ որի՝ շուրջ 300 հազար ադրբեջանցիներ ցանկանում են վերադառնալ իրենց «հայրենիք»։
Կարապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են մեղմել կամ հերքել այդ թեմայի շուրջ նախկինում արված հայտարարությունները, ինչն էլ, ըստ նրա, դժգոհություն է առաջացրել ադրբեջանական իշխանությունների մոտ։ Նա նշել է, որ այդ ամենը կարող է հետագայում վերածվել ավելի լուրջ զարգացումների։
Դաշինքի առաջնորդը նաև հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում իր քաղաքական ուժը կփորձի բացառել նման խոսույթը և կձեռնարկի քայլեր՝ Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու նպատակով։ Նրա խոսքով՝ արդեն իսկ կան մտահոգություններ, որ ադրբեջանցիները տարբեր եղանակներով փորձում են ներգրավվել Հայաստանում՝ անշարժ գույք և հողատարածքներ ձեռք բերելով։
Կարապետյանը ընդգծել է, որ նախատեսում են օրենսդրական փոփոխություններ, որոնց միջոցով կսահմանափակվի ադրբեջանցիների կողմից Հայաստանում հողերի և բնակարանների ձեռքբերման հնարավորությունը, ինչպես նաև նվիրատվությունների ստացումը․ «Ադրբեջանցիներին պիտի արգելվի ՀՀ-ում հողեր, տներ գնել»:

Բաց մի թողեք
Ինչ է սպասվում
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական. Տաթևիկ Հայրապետյան
8-ամյա արկածախնդիր քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել․ մինչև ե՞րբ եք մահ սփռելու