Վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ելույթ ունենալով վրացական «Իմեդի» հեռուստաալիքով, հայտարարել է, որ արտաքին ուժերի կողմից Վրաստանին և Հայաստանի գժտեցնելու փորձերը անհաջող կլինեն։
Նրա խոսքով՝ «տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա հովանավորները» փորձում են երկու երկրներին միմյանց դեմ հանել, այդ թվում՝ տարբեր համեմատությունների միջոցով, սակայն նման ջանքերը մնում են անարդյունք։
Կոբախիձեն նաև մեկնաբանել է եվրոպացի պաշտոնյաներից մեկի այն հայտարարությունը, որը Հայաստանը անվանել է «Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհը»։
Վրաստանի վարչապետը կասկածանքով է արտահայտվել այս գնահատականի վերաբերյալ՝ ընդգծելով, որ «եվրոպացի բյուրոկրատները, ըստ երևույթին, նույնիսկ աշխարհագրության դասերից լավը չեն»։

Բաց մի թողեք
Սադրանք է, հայ ընտրողներին վախեցնելու փորձ․ Մոսկվան՝ The Insider-ի զրպարտությունների մասին
Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարության մասին
«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում