Հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների կողմից մայիսի 19-ին Պեկինում ստորագրված համատեղ հայտարարության դրույթները։ Դրանք իրավա-քաղաքական բնույթի մի քանի տասնյակ սահմանումներ են։
Ռուս-չինական համագործակցության ոլորտների, բնույթի, մակարդակի և աշխարհագրության մասին կանխատեսումների համար, անշուշտ, պահանջվում է գոնե հրապարակային ձեւակերպումների խոր, համակողմանի և պրոֆեսիոնալ վերլուծություն։
Առաջին հայացքից աչքի է զարնում կողմերի համար չափազանց սկզբունքային խնդիրների՝ Թայվանի և ուկրաինական կարգավորման, վերաբերյալ հայտարարագրված համաձայնությունների էական տարբերությունը։
Ըստ տեքստի, Մոսկվան «հաստատել է հավատարմությունը «մեկ Չինաստան» սկզբունքին, որի անբաժանելի մաս է Թայվանը»։ Թայվանի խնդիրը հինգ օր առաջ քննարկվել է նաև Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ բանակցություններում, բայց արդյունքն այն է, որ ԱՄՆ նախագահը Թայբեյի իշխանություններին հորդորել է անկախություն չհռչակել և առկախել է սպառազինությունների վաճառքը։
Ռուսաստանի նախագահը Թայվանը ճանաչել է «միասնական Չինաստանի անբաժանելի մաս», միաժամանակ «բարձր գնահատել» Ուկրաինայի հարցում Չինաստանի «անկողմնակալ սկզբունքայնությունը»։
Ուկրաինական կարգավորման հարցում Սի-Պուտին համաձայնությունը ձևակերպված է այնպես, որ «պետք է վերացվեն հակամարտության սկզբնապատճառները»։
Որո՞նք են ռուս-ուկրաինական հակամարտության «սկբնապատճառները»։ Մայիսի 9-ին Վլադիմիր Պուտինը հրապարակայնացրել է, որ Ուկրաինայի դեմ ռազմական ուժ կիրառելու պատճառը Կիևի կողմից ընտրված եվրաինտեգրացման քաղաքականությունն է։ Նախկինում «սկբնապատճառ» էր համարվում Ղրիմի, Դոնբասի և մի քանի այլ մարզերի ռուս բնակչության իրավունքի խախտումը։
Բանակցություններում ի՞նչ «սկբնապատճառներ» է ներկայացրել Պուտինը, էական չէ։ Կարևոր է, որ նա Թայվանի հարցում հստակ պարտավորություն է ստանձնել, իսկ ինչպե՞ս կկարգավորվի ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ Սի Ծիմփինը որոշակի պատասխանատվություն իր վրա չի վերցրել։
Այս «նուրբ» հանգամանքը վկայում է, թե ռուս-չինական հարաբերություններում «եղանակ պատվիրողը» ով է, թեև, պետք է ընդունել, որ Թայվանի հարցում Ռուսաստանի աջակցությունը Չինաստանի համար գործնականում ավելի մեծ չէ, քան՝ ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ նրա «անկողմնակալ սկզբունքայնությունը»՝ Ռուսաստանի համար։

Բաց մի թողեք
Ավստրիացի սպան Ռուսաստանի լրտես է ճանաչվել․ նոր սկանդալ. Լուսանկար
«Իրանա – ամերիկյան պատերազմը չի վերսկսվի»
Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի հետ «աշխարհի բաժանման սեպարատ համաձայնություն չունի»