Բելառուսում սկսվել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները։ Նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանս են ունեցել։
«Ես լիովին աջակցում եմ ձեզ. մենք ոչ մեկի համար սպառնալիք չենք ներկայացնում։ Բայց մենք ունենք այս զենքը և պատրաստ ենք պաշտպանել մեր ընդհանուր հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ՝ ամեն կերպ։ Եթե մեր ձեռքում ինչ-որ բան կա, պետք է իմանանք, թե ինչպես օգտագործել այն», – հայտարարել է Բելառուսի առաջնորդը։


Պուտինի հայտարարությունները.
– Պետությանը, հասարակությանը և ժողովրդին ծառայելը միավորում է բոլոր նրանց, ովքեր գերազանցության են հասել իրենց մասնագիտության մեջ։
– Միջուկային զենքի կիրառումը ազգային անվտանգությունն ապահովելու բացառիկ միջոց է։
– Այսօրվա միջուկային զորավարժությունների ժամանակ կիրականացվեն բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ։

«Ես մի ժամանակ երազում էի այս մեքենայի [«Իսկանդեր-Մ»] մասին։ Եվ այսօր մենք ունենք մեկից ավելի։ Եվ դուք ինձանից լավ գիտեք, որ սա լավ զենք է», – զինծառայողների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն։


Բաց մի թողեք
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի ռազմական կցորդների նկատմամբ
Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին․ Մակրոն-Ալիև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ավստրիացի սպան Ռուսաստանի լրտես է ճանաչվել․ նոր սկանդալ. Լուսանկար