20/08/2026

EU – Armenia

Ուկրաինան նոր պաշտպանության նախարար ունի. Լուսանկար

Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցել է Եվգենի Խմարայի թեկնածությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում:

Նրա օգտին քվեարկել է 312 անդամ, դեմ՝ երկուսը։ Եվս 20 անդամ չի քվեարկել։

Ավելի վաղ Ռադայի նիստում Խմարան հայտարարել էր, որ արդեն հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու համար։ Օրենքի համաձայն, նախարարության ղեկավարը պետք է լինի քաղաքացիական անձ։

Միևնույն ժամանակ, ուկրաինացիները Գերագույն Ռադայի մոտ բողոքի ցույց են անցկացրել Խմարայի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման դեմ, հաղորդում է NV.UA-ն։ Ցուցարարները պահանջում են Միխայիլ Ֆեդորովի վերականգնումը պաշտպանության նախարարի պաշտոնում։

Եվգենի Խմարան 2011 թվականից ծառայել է «A» հատուկ գործողությունների կենտրոնում, որը հայտնի է նաև որպես «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանում։ 2023 թվականին Խմարան ստանձնել է այս ստորաբաժանման ղեկավարումը։ 2026 թվականի հունվարին նա նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար։ Պաշտպանության նախարարություն միանալուց առաջ նա վերահսկում էր հատուկ և տեխնոլոգիական գործողությունները։

Հուլիսին Խմարան փոխարինել էր պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական տված Ֆեդորովին և դարձելնախարարի պաշտոնակատար։