Ֆրանսիացի քննիչները խուզարկություններ են անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ելիսեյան պալատում գտնվող նստավայրում՝ Պանթեոնում հիշատակի միջոցառումների կազմակերպման գործի շրջանակներում, հաղորդում է Le Monde-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հինգշաբթի, մայիսի 21-ին, Փարիզի երկու ֆինանսական հարցերով երկու քննչական դատավորներ խուզարկություն են անցկացրել Ելիսեյան պալատում», – նշել է թերթը։
Ըստ թերթի՝ հետաքննությունը կենտրոնացած է եղել Shortcut Events-ին շնորհված մի շարք պետական պայմանագրերի հետ կապված հանգամանքների վրա։
Վերջին տարիներին այս ընկերությունը պատասխանատու է եղել Պանթեոնում հայտնի գործիչների հուղարկավորության արարողությունների կազմակերպման համար, որոնց մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահը։

Բաց մի թողեք
Եվրոպայի խաղաղությունն արդեն անհնարին է․ Չեխիայի նախագահ
Թրամփը բարկացած հաշիվ է պահանջել Պենտագոնի ղեկավարից
Միայն այս տարի 800 զինվոր ենք գերեվարել․ Զելենսկին՝ ՌԴ կորուստների մասին