Վաղը հանդիպելու ենք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ: Գնալու ենք մեծ փաթեթով՝ իշխանությունների վիրավորանքների, սպառնալիքների, ապօրինի քրեական հետապնդումների, ձերբակալությունների, կալանավորումների բազմաթիվ և կոնկրետ օրինակներով։
Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ներկայացնելու ենք մեր և ընտրարշավին մասնակցող ընդդիմադիր մյուս ուժերի հանդեպ իրականացվող ապօրինությունները: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ տեսնելու են, ֆիքսելու են, արձագանքելու են. Իսկ եթե՝ ոչ, կրկին ենք դիմելու, մինչև կլսեն, կտեսնեն»։


Բաց մի թողեք
Բռնապետության ինստիտուցիոնալիզացումը
ՔՊ-ն համայնքապետի «ինադու»` դեմ է քվեարկել
Ընդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծը