22/05/2026

EU – Armenia

«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ-բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում:

Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի»-ի եթերում։

«Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը:

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից։